Անհայտ հանցագործները թալանել են Նոր Թենեդում գտնվող սուրբ Եփրեմի եկեղեցին, որում գտնվում էին չորս սրբերի մասունքները:
Ոստիկանության տվյալներով՝ հուլիսի 29-ից 30-ը ընկած ժամանակահատվածում անհայտ հանցագործները, կոտրելով եկեղեցու կենտրոնական դռան կողպեքը, մտել են տաճար և գողացել սուրբ Հուստինիանոսի, սուրբ Լավրենտինիոսի, սուրբ Պրոսդոկիմոսի և սուրբ Ապոլինարիոսի մասունքները: Բացի դրանցից նրանք գողացվել են նաև արծաթե գավաթը, սկուտեղը և այլ արծաթե իրեր:
Ըստ Ромфея լրատվամիջոցի` Հունաստանի հյուսիսում գտնվող Սերվին քաղաքում սուրբ Հարության եկեղեցուց գողացել են սուրբ Թեոդորիա Սերվինսկայայի մասունքները: Գողությունն իրականացվել էր հուլիսի 21-ին կամ 22-ին: Գողերը շատ արհեստավարժ են գործել. շաբաթ առավոտյան եկեղեցին փակ էր, նրանք կոտրելով ալյումինե դուռը, ներխուժել են ներս և գողացել մասունքները, արկղիկը, արծաթյա և ոսկեջուր եկեղեցական սպասքը, 11 լամպ և այլ իրեր:
Դեպքից մի քանի շաբաթ առաջ Կոստանտինոպոլյան պատրիարքարանից տեղեկացրել էին, որ ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը գողացել են սուրբ մարտիրոսուհի Անաստասիայի մասունքները՝ նրա անունը կրող 9-րդ դարի եկեղեցուց: Վանական համալիր ներխուժելու համար գողերը կոտրել են հինգ դուռ, ներսում էին պահվում մարտիրոսուհու գլխի և ոտքի մասունքերը: Այս սուրբը հատուկ վերաբերմուքնի է արժանանում, ինչպես Հունաստանում, այնպես էլ ողջ ուղղափառ աշխարհում:
Վերջին ժամանակերը հաճախակի են դարձել սրբերի մասունքների գողությունը Հունաստանում և, որ կարևոր է, գողերին առավելապես հետաքրքրում են հենց մասունքերը և ոչ թե այլ թանկարժեք իրեր:







































