Լոնդոնյան դատարանը դատապարտել է Վաշինգտոնում Եթովպիայի դեսպանատան աշխատակցուհուն երեք տարվա ազատազրկման Հիթրոու օդանավակայանով թմրանյութ տեղափոխելու փորձի համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
36- ամյա Ամելևորկ Վոնդերմագեգնեն ձերբակալվել է լոնդոնյան օդանավակայանում երեք ճամպրուկով 56 կգ թմրանյութ տեղափոխելու փորձի համար:
Ոստիկանության պնդմամբ` կանեփով տուփերի վրա աղացած պղպեղ է լցրած եղել: Նա իրեն մեղավոր է ճանաչել և բանտում կանցկացնի 33 ամիս, որից հետո կարտաքսվի Մեծ Բրիտանիայից:
Ձերբակալման ժամանակ կինը պնդել է, որ դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Սակայն դատարանը որոշել է, որ արտոնագրային բաժնի աշխատակցուհին, ով աշխատում է դեսպանատանը 2006թ-ից, անձեռնմխելիություն չունի:
Կնոջ տարբերակով` ինչ-որ մարդ իրեն երեք ճամպրուկ է տվել, երբ նա Էֆիոպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայից Լոնդոն էր մեկնում: Նա իբր թե կարծել է, որ ճամպրուկում համեմունքներ և միս է եղել: Սակայն դատավորը նրա վկայությունը լիակատար սուտ է անվանել, քանի որ ըստ նրա կարծիքի՝ կինը հստակ իմացել է, որ թմրանյութի տեղափոխման է համաձայնել: