Ռուսաստանը զղջում է ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի հրաժարականի համար: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Մենք հասկանում ենք, որ դա նրա որոշումն է: Մենք ափսոսում ենք, որ նա դա է ընտրել»,- ասել է դիվանագետը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան վճռականորեն պաշտպանել է Քոֆի Անանի ջանքերը:
«Նա մեկ ամիս ունի, և ես հույս ունեմ, որ այդ ժամանակը այնքան արդյունավետ կօգտագործվի, որքան հնարավոր է ստեղծված իրավիճակում»,- ասել է Վիտալի Չուրկինը:
Նա ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի որոշումը Անանին փոխարինող գտնելու համար:







































