Լոնդոնի Օլիմպիադայի ձյուդոյի տղամարդկանց մրցաշարի 100 կգ քաշայինների եզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ Տագիր Հայբուլաևը առավելության է հասել Տուվինբայար Նայդանի նկատմամբ և նվաճել օլիմպիական ոսկին: Մրցակցությանը ներկա է եղել նաև Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի բոլոր 3 ոսկե մեդալները նվաճել են ձյուդոյիստները:
1 Տագիր Հայբուլաև (Ռուսաստան)
2 Տուվինբայար Նայդան (Մոնղոլիա)
3 Դմիտրի Պետերս (Գերմանիա)









































