Facebook սոցիալական ցանցի 3 թոփ մենեջերներ, որոնք պատասխատու են սոցցանցի գործընկերների հետ աշխատանքի և մարկետինգի համար, հայտարարել են ընկերությունից մոտ ժամանակներս հեռանալու մասին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով մենեջերների Facebook-ի էջերում հայտնված հաղորդագրություններին:
Քեթի Միտիչը, Էտան Բերդը և Ջոնաթան Մատուսը հայտնել են սեփական նախագծեր սկսելու մասին:
Facebook-ից տնօրենների պաշտոնաթողության շարքը շարունակվում է: Հուլիսին հրաժարականի մասին էր հայտարարել գլխավոր տեխնոլոգ Բրեթ Թեյլորը, որն աշխատելու է սեփական նախագծի վրա, իսկ մայիսին Pinterest սոցցանց է տեղափոխվել հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Բարի Շնիթը:
Facebook-ի վնասները 2012-ի երկրորդ եռամսյակում կազմել են 157 միլիոն դոլար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 240 միլիոն եկամտի փոխարեն: Դա վերջին 2,5 տարում Facebook-ի համար առաջին կորուստային եռամսյակն էր: Ընկերության եկամուտը ապրիլ-հունիս ամիսներին աճել է 32% -ով՝ հասնելով 1,18 միլիադ դոլարի:
Չորեքշաբթի Nasdaq բորսայում ընկերության մեկ բաժնետոմսը ընկել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի: Մեկ բաժնետոմսն արժեցել է 20,88 դոլար՝ մեկ օրում արժեզրկվելով 3,9%-ով: Մայիսի 18-ին առաջին անգամ բորսային շուկա դուրս բերված ընկերության բաժնետոմսերին արժեք եղել է 38 դոլար՝ 45 տոկոսով ավելի ներկայիս ցուցանիշից:







































