Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ժամանակավորապես վիզային ռեժիմ է սահմանել Ադրբեջանի համար: Դրա հետ կապված՝ Իրանի ԱԳՆ-ը համապատասխան նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Օգոստոսին Թեհրանում կայանալու է Չմիավորման շարժման երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Դրա հետ կապված՝ Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ԱԳՆ-ին հայտնել է, որ օգոստոսի 5-31-ին Իրան այցելել պատրաստվող Ադրբեջանի քաղաքացիների համար ներդրվում է վիզային ռեժիմ:
Դրանից հետո վերականգնվելու է նախկին ռեժիմը:







































