Սիրիայի ազատ բանակը հայտնել է, որ վերահսկում է Լաթաքիա քաղաքի մի մասը, մասնավորապես թուրքմեններով բնակեցված թաղամասերը: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Սիրիայի ազատ բանակի հրամանատար Մուհամմադ Իվադը հայտնել է, որ մի քանի ժամ տևած փոխհրաձգության արդյունքում քաղաքում սպանվել է անվտանգության հարցերով կառավարական զորքերի հրամանատարը, ինչի արդյունքում քաղաքի մի մասն անցել է ապստամբնեի վերահսկողության տակ:









































