Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը մեկնում է Թուրքիա:
Այնտեղ նա հանդիպելու է օգոստոսի 4-8-ին Բոդրումում կայանալիք ադրբեջանական համայնքային կազմակերպությունների ակտիվիստների ֆորումին: Այդ միջոցառման անցկացման նպատակը առաջիկա աշխատանքների և համատեղ հնարավոր քայլերի քննարկումն է:








































