Իրանի կապի նախարար Ռզա Թագիպուրը ժամանել է Բաքու, հաղորդում է Trend-ը:
Այսօր Ադրբեջանի իր գործընկերոջ հետ նա քննարկել է ոլորտին վերաբերող համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում դրամական փոխանցումների համակարգի և փոստային ծառայությունների զարգացումը, սակայն կոնկրետ փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկություն չկա:
Ներկայումս երկու երկրները փորձարկում են դրամական փոխանցումների STEFI համակարգը, ինչպես նաև գործում է Իրանի տարածքով Նախիջևան փոստային առաքումների մասին համաձայնագիր:
Իսկ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Թագիպուրը նրան է փոխանցելու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրավերը մասնակցել Թեհրանում անցկացվող ամենամյա Նովրուզ համաժողովին: