Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը խոսել է այն երկրպագուների մասին, որոնք հանդիպումների ընթացքում սուլում են, երբ գնդակը Սուարեսի մոտ է լինում, կամ նա ուշադրության կենտրոնում է լինում:
«Կարծում եմ՝ բրիտանացի երկրպագուներն ուղղակի վախենում են ինձնից, դրա համար էլ սուլում են: Ես չեմ մտածում դրա մասին: Ինձ համար ցավ է միայն այն, որ նրանք սուլում են սոսկ այն բանի համար, որ մենք պարտվեցինք ու դուրս մնացինք առաջնությունից: Մենք բոլորս պայքարում ենք, որպեսզի մեր երկրի համար մեդալներ նվաճենք:
Ես կարող եմ հասկանալ, որ սուլում են իմ հասցեին, ես դեմ չեմ: Սակայն սուլում են այն ժամանակ, երբ Ուրուգվայի օրհներգն է հնչում. դա լիակատար անարգանք է: Նման բաներ չպետք է կատարվեն»,- ասել է Սուարեսը, որը նախկինում մեղադրվում էր «Մանչեսթեր»-ի պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին ռասիստական արտահայտություններ հնչեցնելու մեջ:





































