Ռեգենսբուրգի համալսարանական կլինիկան օրգանների անօրինական փոխպատվաստման գործով կասկածի տակ է հայտնվել, գրում է «Լենտա.ռուն»-ն: Այս պահին նմանատիպ կասկածանք է առաջադրվել Գետտինգենի կլինիկայի երկու բժիշկների, ովքեր, հետաքննության տվյալներով՝ կեղծել են պացիենտների փաստաթղթերը, որպեսզի վիրահատություններն արտահերթ կատարեն: Ինչպես պարզվել է, գործով անցնողներից մեկն ավելի վաղ նույն խարդախությանը դիմել է նաև Ռեգենսբուրգի կլինիկայում:
Բժշկին կասկածում են 2004-2006 թվականների ընթացքում պացիենտների անալիզների արդյունքները կեղծելու 23 դեպքի մեջ: Կլինիկան այդ մասին գիտության նախարարությանը հայտնել է օգոստոսի 1-ին, իսկ այնտեղից էլ փաստաթղթերը ստուգման նպատակով հասել են դատախազություն:
Երկու բժիշկները գումար են վերցրել այն պացիենտներից, ովքեր ցանկացել են օրգանների փոխպատվաստման ենթարկվել արտահերթ: Նրանք կեղծել են այդ հիվանդների անալիզները՝ վերջիններիս վերագրելով գոյություն չունեցող բարդություններ: Այսպիսով՝ կաշառք տված պացիենտները հերթի մեջ առաջ են գնացել:






































