Տիեզերական «Պրոգրես М-16М» բեռնանավն այսօր առավոտյան հաջողությամբ ամրակցվել է Միջազգային տիեզերակայանին, հաղորդում է Interfax գործակալությունը:
Ամրակցումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժ. 5:18-ին ավտոմատ ռեժիմով: «Պրոգրեսը» առաջին անգամ է կայանին ամրանում այսպես կոչված «արագ սխեմայով». «Սոյուզ-Ու» հրթիռակրի գործարկման պահից անցել է նվազագույնը 6 ժամ: Սովորաբար, գործողությունը տևում էր 2-3 օր:
Վերադարձը «արագ սխեմային» ծրագրվում է իրականացնել նաև «Սոյուզ»-ների համար:
Այդկերպ, տիեզերագնացները ազատվում են երկու օր բավական անհարմարավետ սահմանափակ պայմաններում գործելու անհրաժեշտությունից:
«Պրոգրեսը» Միջազգային տիեզերակայան է հասցրել ավելի քան 2600 կգ բեռ, սարքեր գիտական փորձարկումների համար, բժշկական միջոցներ, սնունդ, ջուր ու ծանրոց:











































