Յան դե Վիսերը՝ «Ֆուլհեմ»-ի հարձակվող Մուսա Դեմբելեի գործակալը, ասել է, որ «Արքայական ակումբ»-ը հետաքրքրված է բելգիացի ֆուտբոլիստ Մուսա Դեմբելեի ծառայություններով:
««Ռեալ»-ի ներկայացուցիչները եկան մեզ մոտ՝ Դեմբելեի տրանսֆերի վերաբերյալ տեղեկություններ իմանալու: Թեպետ դա միակ գրանդ ակումբը չէ, որ հետաքրքրված է Դեմբելեի ծառայություններով»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը:









































