Հարավային Ավստրալիայում սկսվել է եռամսյա համաներումը, որի նպատակն է համոզել տեղի բնակիչներին հանձնել անօրիանական պահվող և չգրանցված զենքը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ քայլին կառավարությունը դիմել է Ադելաիդա նահանգի մայրաքաղաքում բայքերական երկու խմբերի միջև մի շարք հրաձգություններից հետո:
Բացի այդ, կխստացվեն չգրանցված զենք կրելու և օգտագործելու պատժամիջոցները, իսկ օրենքը խախտողներն անմիջապես բանտ կուղարկվեն:
Երեք տարի առաջ հայտարարված համաներման արդյունքում հանձնվել է շուրջ 1700 միավոր զենք և դրանց պահեստամասեր:










































