Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Աբխազիայի 2 բնակչի, որոնք մեղադրվում են Վրաստանի տարածքում ահաբեկչություններ կատարելու մեջ:
Խոսքը անցած տարվա սեպտեմբերի 22-ին, հոկտեմբերի 2-ին ու 21-ին և նոյեմբերի 28-ին իրականացված ահաբեկչական գործողությունների մասին է:
Նախկինում այս նույն գործի շրջանակներում արդեն ձերբակալվել էր 6 մարդ, այդ թվում՝ ահաբեկչություններից մի քանիսի անմիջական իրականացնողը: Իսկ որպես պատվիրատու նշվել էր ռուսական բանակի սպա Եվգենի Բորիսովը: Ռուսական կողմը հերքում է նման երևույթի հավանականությունը: