Այսօր` ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ ժամը 19.30-ի սահմաններում Արցախի Խանիբաղ կոչվող ճանապարհին վթարի է ենթարկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Արցախից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ վթարի հետևանքով վարորդը` Մարտին Բաբայանը, մարմնական վնասվածքներ է ստացել, և նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել այդ պահին այնտեղ գտնվող Վալերի և Արարատ անունով երիտասարդ տղաները, ինչպես նաև տեղի ճանապարհային ոստիկանները և 1-03 ծառայության բրիգադը:
Վարորդը տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց:






















































