«Անժի»-ի պաշտոնական մամլո ասուլիսի ժամանակ Ռոբերտո Կառլոսը հայտնել է, որ ավարտում է մարզական կարիերան: Այդ մասին են տեղեկացնում ռուսական պարբերականները:
Կառլոսը նախատեսում է հրաժեշտի հանդիպում անցկացնել «Անժի»-ի կազմում: Այն կկայանա Մախաչկալայում: Դաղստանյան ակումբի մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալ»-ը: «Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ արդեն սկզբնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հանդիպման օրը կհայտարարվի ավելի ուշ:








































