Սիրիայի իշխանությունները պատրաստվում են քիմիական զենք կիրառել ընդդիմության դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է Haber Türk թերթը, հայտարաել է ընդդիմության կողմն անցած սիրիական բանակի գնդապետ-լեյտենանտ Ահմադ Կասիմը:
«Մոտ օրերը Սիրիայի իշխնաությունները կսկեն ընդդիմության դեմ քիմիական զենք կիրառել: Այս պահին կառավարական բանակի շատ ստորաբաժանումներ արդեն ստացել են քիմիական զենքը»,- ասել է Կասիմը:
Հիշեցնենք, ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հայտարաել էին, որ քիմիական զենք կկիրառեն միայն օտարերկրյա ներխուժման դեպքում, բայց ոչ երբեք սեփական ժողովրդի դեմ:











































