Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հուլիսի 31-ին այցելել են Հայաստանին հանձնված ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևին:
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները նրան հանձնել են մեկ նամակ և նրանից ստացել երկու նամակ: Նրանք հայտնել են, որ Ֆարաջևն իրեն լավ է զգում, սակայն միևնույն ժամանակ հրաժարվել են Ֆարաջևի նամակը հանձնել իրենց: Այս մասին հայտնել են Ֆարաջևի ընտանիքի անդամները:
ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչությունում հայտնել են, որ կոմիտեն ունի համապատասխան աշխատանքային սկզբունքներ ու ընթացակարգեր, որոնց նա հետևում է: Նշվում է, որ նամակի հանձնման ընթացակարգը դեռ ավարտված չէ:







































