Standard & Poor’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Իսպանիայի երկարաժամկետ վարկանիշը BBB+, կաժաժամկետը՝ A-2 մակարդակի վրա, կանխատեսումը բացասական է:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով S&P-ի հայտարարություը, վարկանիշների հաստատումը ցույց է տալիս, որ «երկրի կառավարության հակվածությունը շարունակվող բազմակողմանի բյուջետային և կառուցվածքային բարեփոխումների նկատմամբ շարունակում է շատ ուժեղ մնալ»:
Իսպանական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է բազիսային 8 կետով՝ հասնելով տարեկան 6.67%-ի: Երկամյա արժեթղթերի եկամտաբերությունը նվազել է 30 բազիսային կետով՝ մինչև 4.98%:









































