Ամերիկյան Kiss ռոք խումբը թողարկել է իրʽ թվով 20-րդ ստուդիական ալբոմը: Խմբի կայքում հաղորդվում է, որ նոր աշխատանքը ստացել է Monster անվանումը և վաճառքի կհանվի 2012թ. օգոստոսի 16-ին:
Ալբոմում տեղ կգտնեն 13 երգեր, այդ թվումʽ վերջերս հրապարակած Hell or Hallelujah սինգլը:
Խմբի անդամները հայտարարում են, որ Monster-ը իրենց լավագույն ալբոմներից է:
Այս պահին Kiss-ը համատեղ շրջագայություն է իրականացնում Motley Crue խմբի հետ, սակայն ալբոմի թողարկումից հետո նրանք պատրաստվում են միայնակ շրջագայությունների մեկնել:
Kiss-ի նախորդ ալբոմը՝ Sonic Boom-ը, թողարկվել էր 2009թ.՝ ամերիկյան հիթ-շքերթներում բարձրանալով երկրորդ տեղ:







































