Friday, 19 06 2026
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում

Բժիշկները խնդրում են Սերժ Սարգսյանին մեղմ պատիժ կիրառել իրենց գործընկերոջ նկատմամբ

«Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն» Facebook-յան նախաձեռնությունը տարածել է բաց նամակ, որի մեջ ասված է. «Այս տարվա փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատանը» ծննդաբերության ընթացքում Ֆլորա Աբգարյանի և նրա երեխայի մահը մեծ ցավ է բոլորիս համար: Մահացել է երիտասարդ մայր և նորածին… Անխոս, մեծ ողբերգություն է…»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովը ձերբակալվել, իսկ հուլիսի 13-ին կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Հոդվածի համաձայն եթե այդ գործողություններն անզգուշությամբ առաջացրել են բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, ապա մեղավոր ճանաչվածը պատժվում է ազատազրկմամբ`

2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
«Մենք` բժիշկներս, դիմում ենք Ֆլորա Աբգարյանի հարազատներին` հայտնելով մեր ցավակցությունը և բոլորիս անունից ներողություն խնդրում կատարվածի կապակցությամբ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը բժշկի նկատմամբ, որը, համոզված ենք, չի ցանկացել նման վերջաբան: Ցանկացած բժշկի համար թանկ է իր հիվանդը և այս դեպքը կարող էր պատահել ցանկացածիս հետ, և´ որպես բժիշկ, և´ որպես մարդ, որ ունի հարազատներ: Անսխալական մարդ չկա և չկա անսխալական բժիշկ, բոլորս ենք սխալվում…

Համոզված ենք, որ մինչև վերջին պահը բժիշկը պայքարել է Ֆլորայի և մանկան կյանքի համար և նրա սիրտն էլ հարազատի պես ցավում է այժմ… Եկեք հնարավորություն տանք բժշկին վերադառնալու հասարակություն և փրկելու կյանքեր… Ճաղերի ետևում նա ոչ ոքի օգուտ չի տա, իսկ ազատության մեջ հնարավորություն կունենա իր գործով և կյանքերի համար պայքարելով ուղղել իր սխալը…

Դիմում ենք նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Հարգելի Պրն. Նախագահ, հաշվի առնելով վերը նշվածը և նաև, որ բժիշկ Վլադիմիր Մյագկովն ունի ընտանիք և երեխաներ ու չի հանդիսանում վտանգավոր հանցագործ, այլ ճիշտ հակառակը` մարդ է, որը ողջ կյանքը մարդկանց ապրելու համար է պայքարել և բազում կյանքեր փրկել, խնդրում ենք միջնորդել փոխել կալանավորումը` չբացակայելու ստորագրությամբ, և եթե դատավարության ընթացքում, նույնիսկ, ապացուցվի բժշկի սխալը` կիրառել համեմատաբար մեղմ պատիժ:

Բոլորս ենք սխալվում, չկան անսխալական մարդիկ և չկան անսխալական բժիշկներ…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում