Փիլիսոփա, Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Մարտին Ֆիշերն ստացել է 5 մլ դոլարի դրամաշնորհ, որպեսզի պարզի, թե ինչպես է մարդու հավատը անդրշիրիմյան կյանքի նկատմամբ ազդում նրա վարքագծի վրա:
Բացի անդրշիրիմյան կյանքում հավատի ուսումնասիրությունից` Ֆիշերը պետք է ուսումնասիրի նաև մի շարք հարցեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են անմահությանը, այդ թվում` կլինիկական մահվանը:
«Մարդիկ անմահության մասին մտածում են ամբողջ պատմության ընթացքում: Մենք ունենք խորը պահանջ պարզելու, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ մահվանից հետո»,- Ֆիշերի խոսքերը մեջբերում է UCR Today-ը:
Գիտնականն ընդգծում է, որ անմահության հետ առնչվող ցանկացած քննարկում հիմնականում կատարվել է գրքերի էջերում` գիտական ֆանտաստիկայի ու ֆենթեզիի ոճում: «Սակայն ոչ ոք չի ներկայացրել ամբողջական ու հաստատուն հայացք անմահության նկատմամբ, որոնք միավորում են գիտությունը, փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը»,-ասել է ՖԻշերը:
Տրամադրված դրամաշնորհի կեսը կգնա գիտահետազոտական նախագծերի ուսումնասիրմանը: Այդ գումարներով կստեղծվի թեմատիկ վեբ-կայք:
Նախագծի վերջում կհրատարակվի «Անմահությունը ու մահվան իմաստը» գիրք:









































