Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

«Խոսրովի անտառ» նախաձեռնությունը պահանջում է պատժել օրինազանց պաշտոնյաներին

«Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը 24.05.2007թ. ընդունել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին թիվ 673-Ն որոշումը, որով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կազմում ստեղծել է այսպես կոչված` «Գիլան» պետական արգելավայր` նրան ամրացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչված տեղամասը` 118 հեկտար տարածքով: Այս որոշման արդյունքում փոփոխություններ են մտցվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ և 29-րդ կետը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչև 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար հողամասերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 10 տարի ժամկետով, խոտհնձի համար` մինչև 5 տարի ժամկետով»: Այս որոշումների նախագծերը չեն անցել Օրհուսի կոնվենցիայով սահմանված հանրային լսումները:

Սույն թվականի հուլիսի 30-ին Խոսրովի արգելոցի վերաբերյալ բնապահպանության նախարարի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ նախարարի կողմից եղավ հավաստիացում, որ արգելոցի կարգավիճակը վերականգնելուց հետո «Գիլան» արգելավայրի տարածքում կառուցված շինություններն այլևս անօրինական կարգավիճակ ունեն ու ապամոնտաժվելու են, որի համար անհրաժեշտ է անցնել իրավական ընթացակարգեր: Հավաստիացում եղավ նաև, որ դադարեցվելու է ճանապարհաշինությունը, մինչև բնապահպանության նախարարությունում այդ հարցը չքննարկվի: Նշվեց նաև, որ մշակվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որտեղ արտացոլված են հանրության մտահոգությունները և որը առաջիկա օրերին կներկայացվի հանրության դատին:

Վերը նշված հավաստիացումները հույս են ներշնչում, որ հանրությունը գործուն մասնակցություն կունենա «Խոսրովի անտառի» և Հայաստանի մյուս հատուկ պահպանվող տարածքների իրավական կարգավիճակի` միջազգային չափանիշներին համապատասխան կարգավորման, դրանց կառավարման և որոշումների կայացման գործընթացին:

Այնուհանդերձ, չի իրականացվել մեր կողմից ներկայացված պահանջներից մեկը: Այն է` պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, ում գործողությունների հետևանքով «Խոսրովի անտառ» արգելոցից անօրինական կերպով առանձնացվել է «Գիլան» արգելավայրը` վնասելով արգելոցի բնականոն վիճակը: Մենք համոզմունք ենք հայտնում, որ քանի դեռ Հայաստանում չի գործում օրինազանց պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, մեր երկրում շարունակվելու են կայացվել անօրինական որոշումներ և վարչական ակտեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում