Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը քննադատել է իտալական գրանդների՝ «Միլան»-ի ու «Ինտեր»-ի վարած ֆինանսական քաղաքականությունը՝ նշելով, որ իտալական ֆուտբոլը ֆինանսական ճգնաժամի մեջ չէ:
«Մենք շատ ենք ասում, թե իբր իտալական ֆուտբոլը ֆինանսական ճգնաժամի մեջ է: Բայց բացատրեˊք ինձ՝ ինչպե՞ս կարող է այդպես լինել, եթե տարեկան շրջանառությունը 200 միլիոն է: «Միլան»-ն ու «Ինտեր»-ը պետք է սովորեն խելացի ծախսել գումարները: Չպետք է թույլ տան, որ իրենց ակումբում ինչ-որ ֆուտբոլիստի աշխատավարձը հասնի 18 միլիոնի: Սա սխալ է»,- իտալական մամուլը մեջբերում է Դե Լաուրենտիսի խոսքերը:








































