Հոգեբանական ճնշումը կարող է նույնքան վտանգավոր լինել դեռահասի հոգեբանական, ֆիզիկական և էմոցիոնալ առողջության համար, որքան ապտակը կամ հարվածը: Ինչպես պարզել են գիտնականները, մշտապես նվաստացվող երեխաները հոգեբանական ճնշման են ենթարկվում: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ»-ը:
Օնտարիոյի համալսարանի հոգեբանները նշում են, որ երեխայի վրա հոգեբանական ճնշումները՝ հատկապես վաղ տարիքից, ունեն նույն ավերիչ ուժը, ինչպիսին մշտական ծեծն է:
Որոշ երեխաների մոտ հոգեբանական դաժան վերաբերմունքը կարող է հոգում նույնպիսի սպիներ թողներ, ինչպես մարմնի վրա: Վաղ հոգեբանական բռնությունը նպաստում է ավելի հասուն տարիքում դժվարությունների ի հայտ գալուն: Դա և սոցիալական մեկուսացոմն է, և ցասումը:
Ծնողների կողմից նմանօրինակ ճնշումները հանգեցնում են երեխաների թույլ առողջության, ինչպես նաև վնասակար սովորությունների զարգացման: Դրանք կարող են արտահայտվել և տրամադրության կտրուկ փոփոխություններով, և հանցագործությունների հանդեպ հակվածությամբ: Այսպիսով, գիտնականները մեկ անգամ ևս հաստատել են, որ մարմնական կապտուկները բուժվում են, իսկ հոգեկան վերքերը՝ ոչ:












































