«Մանչեսթեր Սիթի»-ի կոտդիվուարցի պաշտպան Կոլո Տուրեն, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բուրսասպոր»-ը, չգիտի, թե ինչ կլինի, երբ 2013 թվականին ավարտվի իր պայմանագիրն ակումբի հետ:
«Կարող եմ ասել, որ ես հիմա «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող եմ, իսկ թե ինչ կլինի մյուս տարի, չգիտեմ: Ինձ դուր է գալիս խաղալ նույն ակումբում եղբորս հետ: Ամեն դեպքում մենք կտեսնենք, թե ինչ կլինի մյուս տարի: Երբեք չես կարող իմանալ՝ ինչ է քեզ ապագայում սպասվում: Ներկայումս ինձ համար ամենակարևորը «Մանչեսթեր Սիթի»-ին 100 տոկոսով նվիրվելն է»,- ասել է 31-ամյա ֆուտբոլիստը:







































