Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական Fajr արբանայակն ուղեծիր դուրս կբերվի 2-3 ամիս անց և ուղեծրում կմնա 1.5 տարի: Այս մասին «Ամիր Քաբիր» տեխնոլոգիական ինստիտուտում աերոդինամիկ խողովակի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին:
Վերջինիս մեծ նվաճում է որակել Fajr արբանյակի արձակումը: Ֆազելին հավելել է, որ Kavushqar-5 արբանյակի արձակումը պլանավորված է Ռամադան ամսվա վերջին: Իրանն իր առաջին արբանյակը՝ «Օմիդ», արձակել է 2009 թվականին: