Ինչպես հաղորդում է իսպանական մամուլը, կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն շատ ուրախ է, որ շարունակելու է հանդես գալ «Բարսելոնա»-ի կազմում:
Նշենք, որ ֆուտբոլիստը պայմանագիրը երկարաձգել է մինչև 2016 թվականը:
«Ես ուրախ եմ, որ այս մեծ ակումբը ինձ առաջարկեց երկարաձգել պայմանագիրը: Ես այս առումով հանգիստ եմ և զգում եմ, որ եթե ֆուտբոլիստը կատարում է իր պարտականությունները, ապա նա շարունակում է հանդես գալ այս ակումբում: Ինչ վերաբերում է իմ հետագա պլաններին, թե երբ ավարտվի պայմանագիրս, ապա դա կախված է իմ ֆիզիկական վիճակից»,- ասել է Մասկերանոն:






































