Իսրայելում ուժը կորցրել է այն օրենքը, որի համաձայնʽ ուլտրաօրթոդոքս հրեաները ազատված են զինվորական ծառայությունից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, տասնյակ հազար ուլտրաօրթոդոքս տղամարդիկ այժմ բանակ կզորակոչվեն, ինչը կարող է հանգեցնել նրանց համայնքի առաջնորդների խիստ դժգոհությանը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակն իրավունք ունի անմիջապես հավաքագրել նորակոչիկների, իսկ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը զինվորականներին մեկ ամիս ժամանակ է տվելʽ օրթոդոքսներին զորակոչելու համար:
Փորձագետները նշում են, որ օրթոդոքսների՝ զինվորական ծառայութոյւնից ազատվելը նախկինում մեծ դժգոհությունների տեղիք էր տալիս Իսրայելի աշխարհիկ հրեական համայքի մոտ:












































