Ամերիկացի տիեզերագնացների կողմից Լուսնի վրա 40 տարի առաջ տեղադրված ԱՄՆ բոլոր դրոշները շարունակում են կանգուն մնալ` բացառությամբ ամենաառաջին տեղադրվածի, որն ընկել է դեռևս 1969թ-ին:
Բարձր որակի լուսանկարները ստացվել են LRO (Lunar Reconnaissance Orbiter) տեսախցիկներից, որն արձակվել է 2009թ-ին: Դրանք թույլ են տվել տեսնել ամերիկյան և խորհրդային տիեզերագնացների կողմից Լուսնի վրա թողած տեխնիկան, պայուսակները:
«Լուսանկարների ուսումնասիրությունը թույլ է տալիս ասելու, որ ամերիկյան դրոշները մինչ օրս կանգուն են և ստվեր են գցում Լուսնի մակերեսին»,- նշվում է հայտարարության մեջ:









































