Սիրիացի ընդդիմադիրների խումբը Հայտալ լ-Մալեհային առաջադրել է, այսպես կոչված, «վտարանդի կառավարության» ղեկավարի պաշտոնում: Al-Arabiya-ի փոխանցմամբ` այդ կառավարությունը կձևավորվի Կահիրեում:
Միաժամանակ, Սիրիայի առաջատար ընդդիմադիր խումբը` Սիրիական ազգային խորհուրդը (ՍԱԽ), քննադատել է Կահիրեում «վտարանդի կառավարություն» ձևավորելու գաղափարը: «Իրականում դա թուլացնում է ընդդիմությունը»,- ասել է Սիրիական ազգային խորհրդի ղեկավար Աբդելբասեթ Սիդան:
Հայտալ լ-Մալեհայը պահպանողական մահմեդական է: Նախկինում նա մի քանի տարի անցկացրել է Սիրիայի բանտերում: Ներկայումս 81 տարեկան է:
2011թ. մարտից Սիրիայում շարունակվում են բախումները կառավարության և ընդդիմադիրների միջև:
ՍԱԽ-ի տվյալներով` Սիրիայում բախումների զոհ է դարձել ավելի քան 9 հազար խաղաղ բնակիչ:







































