Հայտնաբերվել է մայաների արքայազնի գերեզմանը, որը թվագրվում է 8-րդ դարով: Այն գտել են Մեքսիկայում` Կամպեչում, թագավորական պալատից 1.5 մետր ներքև:
Մարդը, որ, ուսումնասիրողների կարծիքով, մահացել է 20-25 տարեկանում, եղել է մեջքի վրա պառկած, ձեռքերը կրծքին խաչած: Գերեզմանի խեցե կափարիչը նույնպես գտնվել է թագավորական պալատից 1,5 մետր հեռու:
Անցած տարի իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել է զարդաքանդակ, որը ցույց է տալիս, որ Քալակմուլ հարստության չորս արքաները գնդակ են խաղացել:
Գերեզմանի թաղման խուցը վերագրվում է Քալակմուլի ազդեցությանը հաջորդած ժամանակաշրջանին: Դատելով տարբեր խցերում հայտնաբերված գրություններից` թագավորը հենց այդտեղ է թաղվել: Իսկ հայտնաբերված գանձերը վկայում են, որ արքային թաղելիս ոչինչ չեն խնայել:














































