Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ֆրանսիական Total-ը նավթի արդյունահանման մասին պայմանագիր է կնքել քրդերի հետ

ՖրանսիականTotal նավթային ընկերությունը հերթական արտասահմանյան կառույցն է, որը պայմանագիր է ստորագրել իրաքյան Քրդստանում նավթի վերամշակման համար: Այդ մասին հաղորդում է AFP-ն:

Ֆրանսիական ըներությունը գնել է Marathon Oil ընկերությանը պատկանող Հարիր և Սաֆեն հատվածի բաժնետոմսերի 35 %-ը: Այս որոշումը կարող է Իրաքի իշխանությունների հետ կոնֆլիկտի պատճառ դառնալ, քանի որ վերջիններս անօրինական են համարում նավթահանման վերաբերյալ քրդերի հետ կնքած ցանկացած պայմանագիր, որը շրջանցում է կենտրոնական կառավարությանը:

Մեկ շաբաթ առաջ Բաղդադը «սև ցուցակում» էր ներառել ամերիկյան Chevron ընկերությանը ` նրան զրկելով Իրաքի մնացած տարածքում գործունեություն ծավալելու իրավունքից:

Ավելի վաղ Chevron-ը հնդկական Reliance Industries ընկերությունից գնել էր Քրդստանի Էրբիլ քաղաքի մոտ գտնվող նավթային երկու նախագծերի 80 %-ը: 2011 թ. նույն կերպ է վարվել աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը`Exxon Mobil-ը, որի նկատմամբ ևս Բաղդադը կիրառել է նմանատիպ պատժամիջոցներ:

Քրդական և իրաքյան իշխանություններն անընդհատ վիճում են Քրդստանի հետ նավթարդյունաբերողների կնքած պայմանագրերի օրինական լինելու հարցի շուրջ: Իրաքում առանձին նահանգ համարվող Քրդստանն արդեն պայմանագիր է ստորագրել 40 էներգետիկ ոչ խոշոր ընկերությունների հետ: Միայն վերջին ամսում է , որ խոշորագույն ընկերությունները հետաքրքրված են Քրդստանի նախագծերով:

Նավթի հետազոտման և նավթահանման պայամանգրերին իրաքյան կառավարությունն սկսել է ուշադրություն դարձնել Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո: Նահանգներին արգելված էր նավթարդյունաբերողների հետ ինքնուրույն պայմանգրեր կնքելը:

Իրաքի կազմի մեջ մտնող Քրդստանն ունի ինքնավար մարզի կարգավիճակ: Քրդստանը մի շարք հարցերի` այդ թվում և նավթի արտահանումից ստացված եկամտի շուրջ, համաձայն չէ Բաղդադի հետ: Ապրիլից սկսած՝ Քրդստանը դադարել է նավթի արտահանումը ողջ Իրաքի տարածքով` հայտարարելով, որ կառավարությունը չի վճարել մինչ այդ տրամադրած էներգոռեսուրսի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում