Ռուս թենիսիստուհի Նադեժդա Պետրովան Լոնդոնի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի շրջանակներում 6:3, 6:7 (5:7), 6:2 հաշվով առավելության հասնելով Վրաստանը ներկայացնող Աննա Տատիշվիլիի նկատմամբ` դուրս է եկել մրցաշարի 3-րդ շրջան: Հանդիպումը տևել է 2 ժամ 25 րոպե:
Հաջորդ փուլում ռուսաստանցի մարզուհին կպայքարի Վիկտորիա Ազարենկո – Մարիա-Խոսե Մարտինես-Սանչես հանդիպման հաղթողի հետ: