Ինչպես տեղեկացնում է Inside TV-ն Doctor Who սերիլաի պրոդյուսեր Սթիվեն Մոֆֆատը ժխտել է լուրերը` թե աշխատանքներ են տարվում այդ սերիալի հիմքի վրա լիամետրաժ ֆիլմ նկարելու մասին:
2011 թ. տարածված ոչ հավաստի տեղեկությունների համաձայն՝ ֆիլմի նկարահանման աշխատանքներով զբաղվելու էր Դեյվիս Յետսը, ով նաև Հարրի Փոթերի մասին 5-րդ, 6-րդ, 7-իդ և 8-րդ ֆիլմերի ռեժիսորն է:
Մոֆֆատը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս պատանի հրաշագործին մարմնավորող Յետսի ֆիլմը, սակայն առայժմ խոսք չի գնում Doctor Who-ի մոտիվներով լիամետրաժ ֆիլմի ստեղծման մասին: Այդ խոսակցությունները նա համարում է ինչ-որ մեկի տարօրինակ երևակայություն, սակայն ավելացնում է, որ ամեն դեպքում ուրախ կլնի ապագայում լիամետրաժ ֆիլմի նկարահանման համար:
Բրիտանական ֆանտաստիկ հեուստասերիալ Doctor Who-ի գլխավոր հերոսը մի այլմոլորակային է, որի անունը հայտնի է որպես Doctor: Սյուժեի համաձայն՝ նա ճանապարհորդում է ժամանակի և տարածության մեջ TARDIS կոչվող մեքենայի օգնությամբ:
Սերիալը եթեր է դուրս եկել 1963 թ. և ցուցադրվել է մինչև 1989 թ.: 2005 թ. այն նորից հայտնվել է եթերում: Այդ տարիների ընթացքում 11 դերասան է խաղացել Doctor –ի դերը: Այժմ այդ դերը կատարում է Մեթ Սմիթը:







































