«Մանչեսթեր Յունայթեդ»-ը առաջիկա IPO-ի շրջանակներում պատրաստվում է վաճառել 16.67 մլն բաժնետոմսեր` յուրաքանչյուրը 16-20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Այդպիսով` ակումբի արժեքը կազմում է 3.3 մլրդ ԱՄՆ դոլար: Միջազգային բորսայում կվաճառվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բաժնետոմսերի 10 տոկոսը:
IPO-ի ընթացքում ստացված եկամուտը ակումբը պատրաստվում է ծախսել պարտքերի մարման նպատակով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորում է ամենաթանկարժեք ակումբների վարկանշային աղյուսակը: 2012 թվականին Brand Finance գործակալությունը «Մանչեսթեր Յունայթեդ» տարբերանշանի արժեքը գնահատել է 853 մլն ԱՄՆ դոլոր, իսկ ապրիլին Forbes-ի կազմած վարկանշային աղյուսակում ակումբը գրավել է առաջին հորիզոնականը:






































