Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի «Կրցանաիսի» ազգային ուսումնական կենտրոնում ավարտվել են «Դիդգորի 2012» շտաբային զորավարժությունները: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժությունների փակման արարողակարգին ներկա է եղել Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը և միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Դևի Չանկոտաձեն, ով զորավարժությունների մասնակիցներին հանձնել է համապատասխան վկայականներ:
«Դիդգորի 2012» զորավարժությունները կազմակերպվել են և անցկացվել են ամերիկացի գործընկերների օգնությամբ: Զորավարժությունների նպատակը հրամանատարական գիտելիքների ու ղեկավարման հմտությունների կատարելագործումն է:
Մասնակիցները գործել են պայմանական սցենարներով և օպերատիվ կերպով կատարել են իրենց առջև դրված առաջադրանքները, որոնք առավելագույնս մոտեցվել են իրականությանը:











































