Այս պահին ԱԺ-ում ընթանում է ԲՀԿ խմբակցության նիստը: Նիստին ներկա է անձամբ Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ-ին ներկա է կուսակցության քաղխորհուրդը, որի կազմում են կուսակցության պատգամավորները, նախարարները, մարզպետները:
Ծառուկյանն էլ հայտարարել է, որ հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերները` իրենք նպատակահարմար են համարում նախագահի դիրքերն ամրապնդելու համար լինել նրա կողքին, և իրենք միանում են կոալիցիոն հուշագրին:
ԱԺ-ում այս պահին նիստ է անցկացնում նաև ՀՀԿ խմբակցությունը, որին ներկա է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան կայացել էր նաև ՀՀԿ խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել էր կոալիցիոն հուշագիրը: ՀՀԿ-ականները վստահեցնում են, որ հուշագիրը կստորագրվի եթե ոչ այսօր, ապա մինչև շաբաթվա վերջ:
Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ խմբակցության նիստից հետո ամեն ինչ պարզ կլինի և ստորագրման ժամկետներն էլ կհստակեցվեն:







































