Բրիտանացի զինվորականները, որոնք ապահովում են Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի անվտանգությունը, համարում են, որ Օլիմպիադայի կազմակերպիչների կողմից իրենց տրամադրված ապրելու պայմանները բավարար չեն: Այդպիսի հայտարարություն են արել Ուելսի թագուհու թագավորական գնդի առաջին գումարտակի զինվորականների հարազատները: Կազմակերպիչները զինվորականներին բնակեցրել են ստորգետնյա ավտոկանգառներում ու առևտրի կենտրոններում:
«Տղաները վերադարձել են Աֆղանստանից: Նրանց վերաբերվում են որպես երկրորդ կարգի մարդկանց: Նույնիսկ բանտարկյալներին նման կերպ չեն վերաբերվում»,- բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ հայտարարել է զինվորականներից մեկի մայրը:










































