Մոսկվայուն այսօր 89 տարեկանում վախճանվել է գրականագետ Եվգենի Պաստերնակը՝ գրող Բորիս Պաստերնակի որդին:Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է Տրետյակովի պետական պատկերասրահի աշխատակցուհի Տատյանա Լևինան:
Եվգենի Պաստերնակը ծնվել է 1923թ. նա եղել է գրողի առաջին ամուսնությունից ավագ որդին:
Եվգենի Պաստերնակը իր հետազոտությունների մեծ մասը նվիրել է հոր ստեղծագործական արվեստի ուսումնասիրությանը: Նա եղել է Բորիս Պաստերնակի ամենախոշոր կենսագիրներից մեկը: Բացի այդ, Եվգենի Պաստերնակը կազմել և մեկնաբանել է Բորիս Պաստերնակի ստեղծագործությունների առաջին լիակատար ժողովածուն, որը լույս է տեսել 2005թ.: Ընդհանուր առմամբ, նրան է պատկանում հորը նվիրված ավելի քան 200 աշխատանք:












































