Իսպանական «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իրենց՝ հաջողության հասնելու գաղտնիքների մասին՝ շեշտելով, որ միանշանակ չի կարող այդ հարցին պարզաբանում տալ:
Նշենք, որ Մադրիդի «Ռեալ»-ն այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որտեղ անցկացնում է ընկերական մի շարք հանդիպոմներ՝ գալիք մրցաշրջանին պատրաստվելու համար:
«Մեր հաջողությունների գաղտնի՞քը. բարդ հարց է: Ինձ բազմիցս հարցրել են այս հարցը, հատկապես՝ լրագրողները: Ես կարող եմ օրինակներ բերել՝ խաղացողների որակը, միասնությունը, սերն ու աշխատանքի մեթոդները: Խնդիրն այն է, որ չենք կարող վերցնել երկու կամ երեք պատճառ, այլ պետք է ամբողջությամբ վերցնել այն ամենը, որը խաղացողներին դարձնում է միասնական»,- ասել է պորտուգալացի մասնագետը:











































