Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը այդքան էլ համոզված չէ, որ Լուկա Մոդրիչին կհաջողվի տեղ զբաղեցնել «Ռեալ»-ի հիմնական կազմում, եթե իհարկե տեղի ունենա Մոդրիչի՝ «Ռեալ» տեղափոխությունը:
Այս պահին ակումբների միջև բանակցությունները շարունակվում են:
«Կարծում եմ՝ Մոդրիչը ուժեղ խաղացող է: Կարող է ամրապնդել «Սերուցքայիններ»-ի միջին գիծը: Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է. կարող է գործել տարբեր դիրքերում, սակայն, ամեն դեպքում, նա առաջին հերթին պետք է տեղ վաստակի հիմնական կազմում»,- իսպանական մամուլի հաղորդմամբ՝ ասել է Սանչիսը:









































