Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի երկրների գծով Իրանի փոխարտգործնախարար Սեյիդ Աբբաս Արագչին Ադրբեջան է այցելելու հաջորդ շաբաթ:
Ադրբեջանում իրանցի դիվանագետը պետք է մի շարք հանդիպումներ ունենա պաշտոնատար անձանց հետ՝ երկկողմանի հարաբերությունների հարցը քննարկելու համար: Արագչին Ադրբեջան պետք է այցելեր հուլիսի 27-ին: Սակայն նրա այցը հետաձգվել էր երկու երկրների պատասխանատու անձանց աշխատանքային լարված գրաֆիկի պատճառով:









































