ԱՄՆ ազգային դրոշները, որոնք ամերիկյան տիեզերագնացների կողմից տեղադրվել էին Լուսնի վրա 4 տասնամյակ առաջ Apollo առաքելության ընթացքում, մինչ հիմա գտնվում են լուսնի վրա: Այս մասին պարզ է դարձել վերջին լուսանկարների վերլուծությունների ժամանակ: Նոր լուսանկարներն արվել են Lunar Reconnaissance Orbiter Camera-ի ուղեծրային զոնդի խցիկով, որը թողարկվել էր ամերիկյան տիեզերական գործակալության (NASA) կողմից:
Վեց վայրէջքներից յուրաքանչյուրի ժամանակ այդ երկրային մարմնի վրա տեղադրել են ԱՄՆ դրոշը:
Բրիտանական The Daily Mail թերթը հրապարակել է երկու լուսանկար: Դրանցից մեկում երևում է դրոշը, որը տեղադրվել էր 1972 թվականի դեկտեմբերին:
Գիտնականները նոր լուսանկարներն օգտագործել են, որպեսզի ապացուցեն, որ դրոշները մինչև հիմա կանգուն են իրենց նախկին տեղերում: Վեց դրոշներից չի հայտնաբերվել միայն մեկի հետքը:








































