Սիրիայում միջազգային դիտորդների պահակախումբը ծառայողական պարտքը կատարելիս հերթական անգամ հարձակման է ենթարկվել, երկուշաբթի օրը լրագրողներին հաղորդել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան գի Մունը:
«Երեկ գեներալի պահակախումբը հարձակման է ենթարկվել, սակայն բարեբախտաբար զոհեր չկան»,-ասել է Պան Գի Մունը:
Ըստ նրա տեղեկությունների՝ նման հարձակումների արդյունքում ամբողջովին ոչնչացվել են ավելի քան տասնյակ մարտական մեքենաներ, որոնք դիտորդներին պաշտպանում էին առաքելությունն իրականացնելիս, հաղորդում է Ria Novosti-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, չդադարող մարտերի պատճառով դիտորդների առաքելությունը ժամանակավորապես դադարեցվել է:









































