Sunday, 07 06 2026
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ

Աղքատ և հուսալքված հասարակությունների սինդրոմները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հանրային քաղաքականության մասնագետ Լուսինե Խառատյանը:

– Որո՞նք են քաղաքական, քաղաքացիական և կուսակցական շարժումների  սահմանագիծն ու տարբերությունները: Վերջին ամիսներին ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ, կարծես, առկա է  կուսակցական և քաղաքացիական պայքարի մրցակցություն: Այս երկուսից ո՞րն է առավել ճշմարիտն ու արդարացվածը` համակարգային փոփոխություններ արձանագրելու գործում:  

– Քաղաքացիական շարժումները հիմնականում ծնվում են մարդկանց, քաղաքացիների այս կամ այն խմբի դժգոհության, կոնկրետ պահանջի կամ շահերի պաշտպանության շուրջ: Քանի որ այդ պահանջները հաճախ իրենց հիմքում քաղաքական փոփոխություններ կամ լուծումներ են ենթադրում, քաղաքացիական շարժումները կարող են քաղաքական շարժումների վերաճելու միտում ունենալ: Այնպես որ` սահմանագիծն այս երկուսի միջև շատ նուրբ է: Դե, իսկ երբ քաղաքական շարժումն այնքան է հասունանում, որ իր առջև դրված խնդիրների լուծումը տեսնում է միայն իշխանության միջոցով,  այն արդեն վերածվում է կուսակցության, որն աշխատում է իշխանության լծակներ ձեռք բերելու ուղղությամբ ՝ այդ միջոցով իր առջև դրված քաղաքական/քաղաքացիական և այլ խնդիրները լուծելու համար: Իհարկե, սա կուսակցաշինության միակ մոդելը չէ: Հայաստանում նման մոդելով ձևավորված կուսակցության լավագույն օրինակը, թերևս, Հայոց համազգային շարժումն է, որը քաղաքացիական շարժումից վերաճեց քաղաքականի և ապա` կուսակցության: Մեր նորաստեղծ մյուս կուսակցություններից ոչ բոլորը նման պատմություն ունեն, և ոմանց  դժվար է անգամ կուսակցություն անվանել: Քանի որ այդ կուսակցությունների հիմքում եղած քաղաքացիական/քաղաքական ակունքները շատ աղոտ են, դժվար է նաև պատկերացնել վերջիններիս մրցունակությունն իրական, անկեղծ քաղաքացիական պայքարում, և դժվար է նաև նման կուսակցություններից իրական համակարգային փոփոխություններ ակնկալել: Նման կուսակցությունները հաճախ իշխանությունն օգտագործում են իրենց անդամների անձնական շահերը բավարարելու նպատակով, ոչ թե քաղաքացիական կամ քաղաքական հարցեր լուծելու համար: Մյուս կողմից` համակարգային փոփոխության հասնելու կամ խնդիրները լուծելու համար  անհրաժեշտ է ունենալ իրական իշխանություն կամ շարունակական ճնշում գործադրել իշխանություն ունեցողների վրա: Այնպես որ` փոփոխության հասնելու համար քաղաքացիական շարժումները կա՛մ պետք է ուժեղացնեն ճնշումը կուսակցությունների վրա, ընդ որում` թե՛ իշխանություն ունեցող և թե՛ ընդդիմադիր, կա՛մ ինքնակազմակերպվեն որպես կուսակցություն, փորձեն իշխանության գալ և այդ կերպ իրականացնել իրենց համար ցանկալի փոփոխությունները:    

– Ո՞րն է, ըստ Ձեզ, օլիգարխիայի սահմանումը:

– Բառարանային սահմանման համաձայն` օլիգարխիան հունարեն բառ է, որը բառացիորեն նշանակում է քչի իշխանություն, այսինքն՝ կառավարում մարդկանց փոքր խմբի կողմից: Դասական իմաստով այն կառավարման ձև է: Այսօրվա Հայաստանում, ինչպես նաև մի շարք այլ պոստ-սովետական երկրներում, օլիգարխները սովետական կարգերի փլուզման ժամանակ և փլուզումից հետո տնտեսական հիմնական ռեսուրսներն իրենց ձեռքում կենտրոնացրած և քաղաքական իշխանության հետ սերտաճած մարդիկ են:

– Արդյոք օլիգարխիայի առկայությունը օրինաչա՞փ է պոստ-սովետական տիպի բոլոր երկրների համար:

– Թերևս մասամբ օրինաչափ է, քանի որ դեռևս սովետական տարիներին իշխանության լծակները կենտրոնացած էին փոքր թվով մարդկանց, այսպես կոչված` նոմենկլատուրայի ձեռքում, և սա, ըստ իս, որոշ ազդեցություն է ունեցել հետագա զարգացումների վրա:

– Ինչպե՞ս պետք է պայքարել օլիգարխիկ կլանի դեմ: Արդյոք արդարացվա՞ծ են կուլակաթափության կոչերը մի երկրում, որտեղ ազատ տնտեսվարման կանոններ են սահմանված:

– Ներկայումս իշխանությունն ակնհայտորեն չի պայքարում տնտեսական ու բնական ռեսուրսներն իրենց ձեռքում փաստացի կենտրոնացրած և այդ կենտրոնացումը ամեն կերպ պահել ջանացող  մարդկանց դեմ: Սա, կարծես թե, ակնհայտ է: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա, կարծում եմ,  պետք է ուժեղացնել ճնշումները, և, իհարկե,  քաղաքական կամք պիտի ցուցաբերեն առնվազն ընդդիմադիր կուսակցությունները: Կարծում եմ` միջոցները բոլորին են հայտնի. վերջիններիս բերել հարկային, իրավական դաշտ, ստեղծել մրցակցային պայմաններ, պատասխանատվության ենթարկել օրենքի խախտման դեպքում: Սրանք բոլորը իշխանության գործառույթներն են, որոնք, ցավոք, մեր երկրում գրեթե չեն իրականացվում, և  հասարակությունը պետք է  առավել ակտիվ կերպով հետամուտ լինի այս ամենի իրականացմանը:

– Նախընտրական շրջանում Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) համար «պայքարող» կանայք ցույց տվեցին, որ հասարակության մեջ, այնուամենայնիվ, կա սիրով ստրկացածի և այդ դերն իր բոլոր դրսևորումներով իրականացնող կայուն շերտ` չհաշված ընտրություններին տեղի ունեցած փող` ձայնի դիմաց բարտերի տոտալ դրսևորումները: Այսպիսի շերտերի պարագայում արդյոք հասարակությունը պատրա՞ստ է ձերբազատվել օլիգարխիկ կլանից:

– Կարծում եմ` ոչ այնքան մեծ է ընտրակաշառքով քվեարկողների թիվը, որքան որոշ ուժերի՝ հասարակությունն այդպիսին ցույց տալու և այդպիսով մարդկանց արժեզրկելու միտումը: Հասարակության նման բարոյալքման պարագայում մարդկանց համար շատ բաներ միևնույն են դառնում: Մարդիկ այլևս չեն հավատում փոփոխությունների: Ոմանք, այո, գումար են վերցնում և ստացածի դիմաց կա՛մ քվեարկում են, կա՛մ ոչ: Դա արդեն իրենց խղճի գործն է: Ուրիշների համար առհասարակ ընտրություն ասածը միևնույն է, քանի որ չեն հավատում, թե այդ ընտրությամբ կարող են ազդել իրենց հանապազօրյա խնդիրների վրա, և այդ իսկ պատճառով նախընտրում են կամ չմասնակցել, կամ մասնակցել՝ որևէ շահ ունենալու պարագայում: Սովորաբար սրանք աղքատ և հուսալքված հասարակություններին բնորոշ երևույթներ են:

Ամիսներ առաջ քաղաքում մեծ աղմուկ բարձրացրին DIY ակումբի պայթեցումն ու դրան հաջորդած բազմազանության երթը: Դատելով ընդհանուր վերաբերմունքից, հասարակական արձագանքներից` ի՞նչ մակարդակի վրա է հասարակական հանդուրժողականության վիճակը:

– Դե, եթե հասարակությունը հանդուրժում է օլիգարխներին և ամենաթողությունը, ուրեմն ամեն ինչ էլ հանդուրժում է: Իսկ ավելի լուրջ՝ իրականում հասարակությունը մեծ մասամբ անտարբեր է: Միայն փոքրաթիվ մարդիկ են հանդուրժող կամ անհանդուրժող այս կամ այն խնդրի հանդեպ: Նման փոքրաթիվ մի խումբ կազմակերպեց բազմազանության երթը, որին արձագանքեցին ոմանց կողմից հրահրվող փոքրաթիվ «ազգայնականները»:

– Մյուս կողմից` պայթյունից ու բազմազանության երթից ամիսներ անց Ծոմակն ու նրա ընկերներից ոմանք մեկնեցին երկրից: Վարկածներ են շրջանառվում, որ ակումբի պայթեցումը պարարտ հող էր նախապատրաստում, որպեսզի նրանք` որպես անհանդուրժողականության զոհ դարձած հալածյալ փոքրամասնություն, արտերկիր մեկնելու «վիզա» ձեռք բերեն: Որքանո՞վ եք այս տարբերակը իրատեսական համարում:

– Այս վարկածն առնվազն անտրամաբանական է: Նման վարկածի պարագայում պետք է ենթադրել, որ Ծոմակը համաձայնության էր եկել ազգայնական երիտասարդների հետ, որպեսզի վերջիններս պայթեցնեն ակումբը, ու ինքն այդպիսով կարողանա Հայաստանից մեկնել: Կարծում եմ` սա այն թեմաներից է, որոնք շրջանառվում են որոշ ուժերի կողմից Հայաստանից ժամանակավոր կամ երկարատև մեկնող մարդկանց որպես «ազգուրաց», «Արևմուտքի գործակալ» կամ առնվազն ոչ պատշաճ հայրենասեր ներկայացնելու և այսպիսով վերջիններիս հասարակության աչքում «փչացնելու» համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում