Վիետնամի մայրաքաղաք Հոշիմինեում կինն ինքնահրկիզում է կատարել` ի նշան դստեր ձերբակալության դեմ բողոքի:
Կնոջ հարազատները հաղորդել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել, սակայն մահացել է խոր այրվածքների պատճառով:
Նրա դուստրը, որ նախկինում ոստիկանության սպա է եղել, մեղադրվել է հակակառավարական քարոզչության մեջ այն բանից հետո, երբ իր բլոգում հայտնել է ոստիկանների կողմից թույլ տրվող խախտումների և չարաշահումների մասին:












































