Մեծ Բրիտանիայում Սիրիայի գործերի հավատարմատար Խալեդ ալ-Այուբին Դամասկոսի պաշտոնական քաղաքականության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական է տվել, երկուշաբթի օրը հաղորդում է Reauters գործակալությունը՝ հղում անելով Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությանը:
Ալ-Այուբին մեզ հաղորդել է, որ այլևս մտադիր չէ ներկայացնել այն վարչակարգը, որն այդքան բռնություններ է կիրառել սեփական ժողովրդի հանդեպ և այդ իսկ պատճառով այլևս չի կարող զբաղեցնել իր պաշտոնը,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Սիրիայի դեսպանը հետ է կանչվել Լոնդոնից այս տարվա մարտ ամսին: Դրանից հետո Ալ-Այուբին դարձել էր Մեծ Բրիտանիայում Սիրիական առավել բարձրաստիճան դիվանագետը:











































