Լոնդոնում Սիրիայի հարցերով ժամանակավոր ներկայացուցիչ Հալեդ ալ-Աբին հուլիսի 30-ին հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու և ընդդիմության կողմն անցնելու մասին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Դիվանագետը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում ներկայացնել ռեժիմը, որը կոպիտ և անմարդկային ձևով ճնշում է սեփական բնակչությանը: Ստեղծված պայմաններում նա այլևս չի կարող մնալ իր պաշտոնում:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը, մեկնաբանելով Այուբիի հեռանալը, նշել է, որ դա ևս մեկ հարված էր՝ ուղղված սիրիական ռեժիմին:
«Մենք կոչ ենք անում Բաշար Ասադի շրջապատի մյուս մարդկանց էլ հետևել Այուբիի օրինակին` հրաժարվելով ռեժիմի կողմից սեփական ժողովրդի դեմ գործած հանցագործություններից»,- նշվում է հայտարարության մեջ:










































